Չինաստանը սկսել է աշխարհի ամենաբարձր շենքի շինարարությունը
22/07/2013 10:39

Չինաստանը սկսել է աշխարհի ամենաբարձր շենքի շինարարությունը

Չինաստանի Չանսա քաղաքում սկսվել է աշխարհի ամենաբարձր շենքի`Sky City երկնաքերի շինարարությունը, որի բարձրությունը հասնում է 838 մետր:

Vz.ru-ի փոխանցմամբ, 1.05 միլիոն քմ ընդհանուր մակերեսով շենքի շինարարությունը կավարտվի 2014թ.-ի ապրիլին:

Նախագծի արժեքը կազմում է 850 միլիոն դոլար:

Նշվում է, որ Sky City-ի բարձրությունը 10 մետրով կգերազանցի Արաբական Միացյալ Էմիրությունների հայտնի Burj Khalifa-ի բարձրությունը:

208 հարկանոց երկնաքերում կտեղակայվեն դպրոցներ, հիվանդանոց, ռեստորաններ և այլ կառույցներ:

 

Չինաստանը սկսել է աշխարհի ամենաբարձր շենքի շինարարությունը