.jpg)
Դեմքի պիգմենտային լաքաներից ազատվելու մի քանի միջոց
Կանանց կողմից հաճախ կարելի է լսել մտահոգություն, որ նրանց դեմքի մաշկը ստացել է երանգավորում: Իսկապես, սա մեծ խնդհիր է, սակայն պետք չէ հուսահատվել: Մաշկի հարթ գույն ստանալու տարբեր միջոցներ կան:
Շատ վաղուց պիգմենտային լաքաներից ձերբազատվելու համար օգտագործում են կիտրոնահյութ: 1 ճաշի գդալ կիտրոնահյութը խառնեք 10 ճաշի գդալ ջրով և բամբակե փափուկ տամպոններով պարբերաբար քսեք մաշկին: Արդյունավետ է նաև լաքաների` վարունգով, թթված կաթով, հին կեֆիրով կամ ջրածնի պերօքսիդով անցկացումը: Եթե պիգմենտային լաքաները գտնվում են մարմնի վրա, ապա օգտակար է սելանդինով լոգանքը:
Ոչ ավանդակն բժշկության ձևերի մեջ է մտնում պիգմենտային լաքաներից ազատվելը փիլինգի միջոցով, որը հեռացնում է մաշկի վերին, ծերացած շերտը, ինչը նպաստում է ավելի արագ վերականգնմանը:
Կան փիլինգի տարբեր եղանակներ: Այսպիսով, ուլտրաձայնը թույլ է տալիս ոչ միայն հեռացնել «մահացած» շերտերը, այլ նաև ներարկել մաշկին հավելյալ սնուցող և վերականգնող նյութեր: Լազերային եղանակը էպիդերմիսի մաքրման միջոցով թույլ է տալիս հեռացնել դեմքի պիգմենտային լաքաները նույնիսկ գերզգայուն մասերում: Քիմիական տարբերակը ենթադրում է հատուկ միջոցների կիրառում, որոնք առաջացնում են մաշկի «այրվածք» և ստեղծում էպիդերմիսի արհեստական թեփազատում:
Ինչպես տեսնում եք, գոյություն ունեն պիգմենտային լաքաների դեմ ժողովրդական և կոսմետիկ տարբեր միջոցներ: Դրանց համալիր կիրառումը թույլ կտա ձերբազատվել անցանկալի լաքաներից: