«Հայոց արծիվները» այցելելում են զորամասեր
22/07/2013 20:04

«Հայոց արծիվները» այցելելում են զորամասեր

Հայոց Ազգային Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի և զինվորների երդման արարողության կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը  միջոցառումների շարք է իրականացնում ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում:Այս մասին տեղեկանում ենք կամակերպության մամուլի ծառայությունից: 

Օրերս  Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ կազմակերպությունը հյուրընկալվել էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղական համայնքում տեղակայված ՊԲ N զորամասում:  

Այցելության ընթացքում Խ. Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով և  սրով պարգևատրեց զորամասի հրամանատարին, ինչպես նաև զորամասի հրամանատարի տեղակալներին: Ձեռքի ժամացույցներով պարգևատրվեցին նաև մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ:

 

«Հայոց արծիվները» այցելելում են զորամասեր