Սոչիում զբոսաշրջիկը նկարահանել է ուղղաթիռի վթարը (Տեսանյութ)
22/07/2013 20:36

Սոչիում զբոսաշրջիկը նկարահանել է ուղղաթիռի վթարը (Տեսանյութ)

Սոչիում հանգստացողները նկարահանել են ուղղաթիռի վթարի և գետն ընկնելու պահը:

Lifenews.ru-ի փոխանցմամբ, ուղղաթիռը գետի վրա բարդ շարժումներ էր ցուցադրում և այդ ցուցադրությունը գրավել էր գետի մոտ հանգստացողների ուշադրությունը, որոնք էլ սկսել են նկարահանել այդ ամենը:

Ուղղաթիռը բարդ հնարքներից մեկի ժամանակ ընկել է գետը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սոչիի մոտ գտնվող Սոլոխ գյուղի մոտ:

Ուղղաթիռի 2 ուղևորները չեն տուժել:
 

Սոչիում զբոսաշրջիկը նկարահանել է ուղղաթիռի վթարը (Տեսանյութ)