.jpg)
Իրաքում հարձակումների և պայթյունների հետևանքով զոհվել է 18 մարդ
Իրաքում մի շարք պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասնում է 18-ի, իսկ ամենադաժան հարձակումը տեղի է ունեցել Քիրքուկ նահանգում:
Baltinfo.ru-ի փոխանցմամբ, քրդական «Փեշմերգա» ռազմական խմբավորման անցագրային կետի վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ:
Զինված հարձակումներ են տեղի ունեցել նաև Բաղդադ և Մոսուլ քաղաքում, որտեղ զոհվել են համապատասխանաբար 4 և 2 մարդ:
Եվս 7 մարդ զոհվել է Իրաքի տարբեր քաղաքներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: