Հրաչյա Հարությունյանի դուստրը հնարավոր է բողոք ներկայացնի «Россия» ՀԸ դեմ
22/07/2013 12:40

Հրաչյա Հարությունյանի դուստրը հնարավոր է բողոք ներկայացնի «Россия» ՀԸ դեմ

Երբ հանդարտվեն կրքերն ու հորս իրավիճակը հստակեցվի, չեմ բացառում, որ բողոք կներկայացնեմ «Ռոսիա» հեռուստաընկերության ու մասնավորապես, դրա լրագրող Օլգա Սկաբեևայի դեմ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Նոր Մոսկվայում վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը: 

«Այդ, այսպես ասած, լրագրողի մեկնաբանությունները իր ռեպորտաժում մեզ համար անընդունելի են: Ճիշտ է, փորձում ենք ուշադրություն չդարձնել նրա նմանների մեկնաբանություններին, բայց միևնույն է՝ նման հակաէթիկական պահվածքը պիտի պատժվի»,- ասաց Լիլիթ Հարությունյանը: 

Հրաչյա Հարությունյանի դուստրը տեղյակ չէ՝ արդյոք Մարդու իրավունքների  պաշտպան Կարեն Անդրեասյանն արդեն հանդիպել է հորը, թե՝ ոչ. «Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ հենց հանդիպի հորս՝ անմիջապես կզանգահարի մեզ: Դեռևս ոչ մի զանգ չենք ստացել»,- ավելացրեց Լիլիթ Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանին հանդիպելու նպատակով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նախօրեին մեկնել է Մոսկվա: 

Նախորդող հրապարակումներ՝ Հ. Հարությունյանի գործով հուլիսի 21-ին Կարեն Անդրեասյանը կմեկնի Մոսկվա

Հրաչյա Հարությունյանի մասին «Россия» ՀԸ սկանդալային տեսանյութը 

Հրաչյա Հարությունյանի դուստրը հնարավոր է բողոք ներկայացնի «Россия» ՀԸ դեմ