Տղամարդկանց սեքսուալությունը` կանանց պատկերացմամբ
22/07/2013 19:51

Տղամարդկանց սեքսուալությունը` կանանց պատկերացմամբ

Կանայք սեքսուալ են համարում որոշակի հատկանիշներ ունեցող տղամարդկանց: Այսպիսով, ներկայացնում ենք այդ հատկանիշների տասնյակը:

1. Ոճային տղամարդ
Ոճային լինելու համար պարտադիր չէ կուրորեն հետևել մոդային, ընդհամենը պետք է իմանալ հագուստի մատուցման ճիշտ ձևերը, լինել դասական , սպորտային և այլ ոճերում: Սակայն հարկավոր է հիշել` կնոջ համար գլխավորը մաքրությունն ու կոկիկությունն է :

2. Ճանաչվածություն
Շատ կանայք սեքսուալ համարում են այն տղամարդկանց, ում ճանաչում և գրկաբաց ընդունում են միջավայրում, որտեղ գտնավում են: Այս տղամարդիկ խարիզմատիկ են, ինքնավաստահ և գիտեն, թե ինչ է իրենց հարկավոր:

3. Նպատակասլացություն
Կանանց դուր են գալիս տղամարդիկ, ովքեր վայրկենապես որոշումեր են ընդունում և իրագործում դրանք: Նրանք մեծահոգի են, սիրում են զրուցել և անվերջ հաճոյախոսություններ անել:

4. Խելացի տղամարդը
Տղամարդու ինտելեկտը, կիրթ խոսելաձևը և վարվեցողությունը կնոջ համար գրավչության, հմայքի հատկանիշ է:

5. Հումորի զգացում
Հումորը, այն ճիշտ արտահայտելն ու մատուցելը տղամարդուն դարձնում է սեքսուալ և գրավիչ: Երբ կիը ծիծաղում է ձեր ասած հումորների վրա, ուրեմն դուք նրան դուր եք գալիս:

6. Ապահոված և առատաձեռն լինելը
Երբ կինը զգում է տղամարդու անկախությունն ու ապահոված լինելը, դա գայթակղիչ է, սակայն չի համարում կողմնորոշման գործոն: Կնոջ համար այս հատկանիշը տղամարդու կայացման նշան է:

7. Շատ գրավիչ է, երբ տղամարդը կարողանում է պարել և ուղորդել կնոջը պարի ընթացքում: Տղամարդու այս ունակությունը հիացմունք է պատճառում կանանց: Գրում է evonews.org-ը :

Տղամարդկանց սեքսուալությունը` կանանց պատկերացմամբ