Մոուրինյո. «Ռեալն» առաջատարներին վաճառելու խնդիր չունի»
22/07/2013 19:53

Մոուրինյո. «Ռեալն» առաջատարներին վաճառելու խնդիր չունի»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ենթադրում է, որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի աստղ Քրիշտիանու Ռոնալդուն մրցելույթները կշարունակի «Արքայական ակումբում»: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Գիտեմ, որ Ռոնալդուն սիրում է «Մանչեսթեր Յունայթեդն» ու անգլիական Պրեմիեր լիգան, բայց, ըստ իս, նա կմնա «Ռեալում»: Սա միայն զգացողություն է, քանի որ այս ժամանակահատվածում նրա հետ չեմ շփվել:

«Ռեալը» հարուստ ակումբ է և նրանք իրենց առաջատարներին վաճառելու խնդիր չունեն: Նրանք կարող են մերժել պորտուգալացու համար արվող յուրաքանչյուր առաջարկ»,- հայտարարել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն «մանկունյանցիները» մտադիր էին վերադարձնել Ռոնալդուին:
 

Մոուրինյո. «Ռեալն» առաջատարներին վաճառելու խնդիր չունի»