Բարաք և Ջորջիո Օբամաներ. ԱՄՆ նախագահն ու նրա աղքատ եղբայրը
22/07/2013 20:28

Բարաք և Ջորջիո Օբամաներ. ԱՄՆ նախագահն ու նրա աղքատ եղբայրը

Ինչպես հայտնում է evonews.org –ը , ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի եղբայրը շարունակում է ապրել աղքատության մեջ:  Ջորջիոն և Բարաքը խորթ եղբայրներ են, ում  մայրերը տարբեր են:

Տղամարդն ապրում է Քենիայում՝ մեկ սենյականոց նկուղում, որը գտնվում է աֆրիկյան հեռավոր թաղամասերից մեկում:

Ջորջիո Օբաման 30 տարեկան է: Եղբայրներն արտաքնապես նման են, սակայն Բարաք Օբամայի մաշկի գույնն ավելի բաց է, քանի որ նրա մայրը` Էն Դանքեմը, սպիտակամորթ է:

Ջորջ Օբաման չի սիրում իր ազգանունը, սակայն միևնույն ժամանակ չի հրաժարվում դրա օգնությամբ գումար վաստակելուց:

Վերջերս տղամարդը համաձայնել է նկարահանվել վավերագրական մի ֆիլմում, որը խիստ քննադատում է նախագահ Բարաք Օբամային գործունեությունը:  

Բարաք և Ջորջիո Օբամաներ. ԱՄՆ նախագահն ու նրա աղքատ եղբայրը