.jpg)
Սիսեռը երիտասարդացնում է և բարձրացնում տրամադրությունը
Ինչպես լոբազգի բոլոր մշակաբույսերը, այնպես էլ՝ սիսեռը ունի մեծ սննդարարություն և դրա պարբերաբար օգտագործումը սննդակարգի մեջ նվազեցնում է օգանիզմում խոլեստերինի մակարդակը:
Այն հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ կալիումով, մագնեզիումով, կալցիումով ու ֆոսֆորով: Հարուստ է նաև B, A, E և C խմբի վիտամիններով, հանքանյութերով:
Ուշագրավ է այն փաստը, որ սիսեռը երիտասարդացնող և իմունային համակարգը պաշտպանող, սրտային և ուռուցքային հիվանդությունների կանխարգելման հարաշալի հատկություններով է օժտված:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս սիսեռից պատրաստված սնունդ օգտագործել, երբ նկատվում է քաշի ավելացում և առկա է շաքարային դիաբետ: Սննդաբաժնում սիսեռի ամենօրյա կիրառումը կարգավորում է լյարդի, երիկամների գործունեությունը, օրգանիզմը մաքրում թույներից ու խոչընդոտում արյան մեջ խոլեստերինի կուտակումը: Բացի թվարկվածներից, սիսեռն օգնում է պահպանելու կառուցվածքը, բարձրացնում տրամադրությունը:
Մատղաշ ցողունները պարունակում են խնձորաթթու, որից պատրաստված թուրմով թրջոցները կարող են բուժել վերքերը, իսկ տերևների թուրմը զարմանալի ազդեցություն է ունենում զույգի սեքսուալ հնարավորությունների վրա: Իսկ կերակրող մայրերը պետք է սիսեռից պատրաստված սուպեր օգտագործեն , որպեսզի բարելավի կաթի որակը: