Մի քանի խորհուրդ վազքով զբաղվողների համար
22/07/2013 20:26

Մի քանի խորհուրդ վազքով զբաղվողների համար

Վազքի օգտակարոթյան մասին հաճախ ենք տարբեր հոդվածներում կարդում, սակայն նախ և առաջ խիստ անհրաժեշտ է գրագետ մոտեցում ցուցաբերել, որպեսզի չվնասենք մեր առողջ օրգանիզմը:

Առաջին և կարևորագուն պայմանը այն է, որ վազքով զբաղվող մարդը պետք է սնվի կանոնաոր և առողջ, որովհետև նրա օրգանիզմը հյուծվում է, իսկ ճիշտ չսնվելու դեպքում առաջանում են գլխապտույտներ, գլխացավ, հևոցներ:

Երկրորդ պայմանը մարզումներին ուշադրություն դարձնելն է, երբ դուրս եք գալիս տնից, հագեք համապատասխան հագուստ, կրեք գլխարկ և վազքը սկսելուց առաջ կատարեք նախավարժանք: Կարևոր է. վազքով զբաղվել աստիճանաբար: Նույնը վերաբերվում է կանգ առնելուն: Կտրուկ կանգ առնելը կարող է բերել սրտի նոպայի:

Չի կարելի վազքից անմիջապես հետո ջուր խմել: Սիրտը դեռ չի հասցրել հանգստանալ, իսկ դուք նրան ծանրաբեռնում եք ջրով:Կարելի է ջուր խմել միայն 15-20 րոպե հետո:

Տուն գալիս հարկավոր չէ անմիջապես պառկել բազմոցին, միացնել հեռուստացույցը, այլ քանի դեռ մկանները լավ տաքացած են անհրաժեշտ է մի քանի վարժություն էլ կատարել տանը:
 

Մի քանի խորհուրդ վազքով զբաղվողների համար