Սերգո Կարապետյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների պատասխանատուներին
22/07/2013 20:26

Սերգո Կարապետյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների պատասխանատուներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ոլորտի վերամշակող ճյուղի ձեռնարկատերերին՝ ամփոփելու ծիրանի մթերման ցուցանիշները և նրանց հետ քննարկելու պտուղ-բանջարեղենի մթերման սպասվող ծավալները: Այս մասին տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարությունից:

Օրվա օպերատիվ տվյալով՝ մթերվել է շուրջ 11.905 տոննա ծիրան, որը շուրջ 4.144 տոննայով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալից: Իսկ ծիրանի արտահանման տեմպերը կրկնապատկվել են. նախորդ տարվա 11.500 տոննայի դիմաց օրվա տվյալով՝ շուրջ 20.888 տոննա ծիրան է արտահանվել: Աճի միտումներն առկա են պտուղ-բանջարեղենի ամբողջական ցուցանիշների կտրվածքով. մթերվել է 12.977 տոննա պտուղ, 477 տոննա բանջարեղեն, իսկ պտուղ-բանջարեղենի արտահանման ամբողջական ցուցանիշը 34.996 տոննա է:

Մթերողները նախարարին հավաստիացրին, որ պտուղ-բանջարեղենի մթերման առումով խոչընդոտներ չեն առաջանա: Մասնավորապես լոլիկը կմթերվի անսահմանափակ քանակությամբ, իսկ դեղձի մթերման առումով ներկայացրին իրենց նախնական պահանջարկը:

Սերգո Կարապետյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների պատասխանատուներին