.jpg)
Սիրիայում վիրավորվել է Russia Today-ի լրագրողը
Russia Today հեռուստաընկերության արտահաստիքային թղթակից Կամիլ Սակարը վիրավորվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
Այս պահին Դամասկոսի մերձակայքում ակտիվ մարտական գործողություններ են իրականացվում:
Տուժողի խոսքով՝ լրագրողների խումբը, որի կազմում էր նաև նա, կրակահերթերի տակ է հայտնվել քաղաքի արվարձանային փողոցներից մեկում: Կրակահերթի հետևանքով վիրավորվել է նաև սիրիական հեռուստաընկերություններից մեկի օպերատորը:
Այս պահին լրագրողի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նրա և օպերատորի կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Սիրիայում բախումները շարունակվում են 2011թ.-ի մարտից: Այս ընթացքում Սիրիայում զոհվել է առնվազն 24 լրագրող: