Աֆղանստանում ավանակով մահապարտ-ահաբեկիչը սպանել է ՆԱՏՕ-ի 3 զինվորի
23/07/2013 19:50

Աֆղանստանում ավանակով մահապարտ-ահաբեկիչը սպանել է ՆԱՏՕ-ի 3 զինվորի

Ավանակի վրա նստած մահապարտ-ահաբեկիչը Աֆղանստանի արևելքում սպանել է ՆԱՏՕ-ի 3 զինվորականի և աֆղանցի թարգմանչին:

BBC-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ ավանակի վրա նստած մահապարտը մոտեցել է փոքրիկ զինվորական շարասյանը և պայթեցրել իրեն:

Միջադեպը տեղի է ունեցել Վարդակ նահանգում`մայրաքաղաք Քաբուլից հարավ:

 

Աֆղանստանում ավանակով մահապարտ-ահաբեկիչը սպանել է ՆԱՏՕ-ի 3 զինվորի