Արթուր Սարգսյանը նշանակվել է «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն
23/07/2013 14:55

Արթուր Սարգսյանը նշանակվել է «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս
մասին տեղեկացնում են կառավարությունից:

Քննարկվել և հաստատվել են Տրանշ 2-ի արտաքին ֆինանսական աուդիտի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները, գնային առաջարկների ներկայացված հայտերը գնահատող հանձնաժողովների կազմը, Տրանշ 3-ի շինարարության վերահսկողության և Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքի հիմնական դրույթները, «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)‰ վարկային համաձայնագրի շրջանակում անցկացված աուդիտորական ծառայությունների մատուցման մրցույթի արդյունքները և կնքվող պայմանագիրը:

Խորհուրդը հաստատել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն‰ ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել կառույցի կարողությունների ձևավորման միջոցառումների ծրագիր: Ի գիտություն է ընդունվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր 1-ի և Ծրագիր 2-ի ամփոփ բյուջեների, ինչպես նաև ՊՈԱԿ-ի 2013 թ. պահպանման ծախսերի վերաբերյալ զեկուցումը: Մեկ այլ հարցով արծարծվել է շինարարական աշխատանքներին խոչընդոտող հաղորդուղիների տեղափոխման հարցը: Այս առնչությամբ վարչապետը հանձնարարել է տրանսպորտի և կապի, ֆինանսների, արդարադատության և քաղաքաշինության նախարարներին ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել լուծման առաջարկություններ:

Նիստում ամփոփվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն‰ ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման, հարցազրույցի անցկացման և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն է ընտրվել տնօրենի գործող պաշտոնակատար Արթուր Սարգսյանը:

Արթուր Սարգսյանը նշանակվել է «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն