.jpg)
Բրազիլիայում շնաձուկը հարձակվել է 18-ամյա աղջկա վրա (Տեսանյութ)
Ատլանտիկ օվկիանոսի ափին գտնվող Ռեսիֆի քաղաքի մերձակայքում ականատեսները նկարահանել են շնաձկան հարձակումը Սան-Պաուլուից ժամանած երիտասարդ աղջկա վրա:
Lifenews.ru-ի փոխանցմամբ, 18-ամյա Բրունա դա Սիլվա Գոբբին որոշել էր լողանալ, չնայած նախազգոացումների, որ այդ շրջանում մեծ է շնաձկների հայտնվելու վտանգը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է շնաձուկը բռնում աղջկա ոտքից և ջուրը ներկվում է նրա արյունով:
Աղջկան օգնության են շտապում փրկարարները, որոնք Բրունային դուրս են բերում ափ:
Շնաձուկը կերել էր աղջկա ձախ ոտքը:
Նշվում է, որ աղջիկը շատ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: