«Հեղափոխական բարեփոխումների» արդյուքնում այժմ էլ` բրուցելոզ
23/07/2013 20:48

«Հեղափոխական բարեփոխումների» արդյուքնում այժմ էլ` բրուցելոզ

Բրուցելոզի հետ կապված իրավիճակը Հայստանում կայուն է, նոր դեպքեր չեն գրանցվել: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը:

Կոտայքի Ֆանտան գյուղում արձանագրվել է բրուցելոզի 7 դեպք, հիվանդներն այժմ դուրս են գրվել հիվանդանոցից, ստացել են հակաբակտերիալ բուժում: 5 դեպք հայտանբերվել է Շիրակի մարզի Հովունի համայնքում: Ընդհանուր առամամբ Կոտայքի մարզում հայտնաբերվել է բրուզելոզի 12 դեպք` Ֆանտան, Ջրվեժ, Գառնի, Կապուտան և Զառ համայնքներում:

Ըստ Լ. Թորոսյանի, Ֆանտան գյուղից բրուցելոզի մեկ նոր կասկածելի դեպք է արձանագրվել երեխայի մոտ: Մեկ շաբաթ անց պետք է կրկին հետազոտվի, որից հետո հստակ կարող են ասել` բրուցելոզ է, թե ոչ:

Տեսչությանը նաև տեղեկացված է Շիրակի մարզում մանր եղջերավոր կենդանիների շրջանում բրուցելոզի դեպքերի մասին, բուժծառայությունների կողմից հսկողություն է սահմանված համայնքներում, կատարվում են բակային համայցեր, ի դեպ Լ. Թորոսյանը նշեց, որ Ֆանտան համայնքում գրանցված երեխայի դեպքը հայտնաբերվել է հենց բակային համայցի ընթացքում:

Մասնագետը նաև հիշեցրեց, որ բրուցելոզը չի փոխանցվում մարդուց մարդ, այլ միայն հիվանդ կենդանիների հետ շփման, ոչ պատշաճ մշակված կաթի, մսի, նաև պանրի միջոցով, կաթը եռացնելուց հետո բրուցելոզի բացիլներն անհետանում են, նույնը նաև միսը եփելուց, սակայն խորովելուց, հնարավոր է, միսի մեջ եղած բրուցելոզի բացիլները չանհետանան:

Սննդի անվտանգության պետական ծառայության անասբուժության վտեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ բրուցելոզը ներառված է պետպատվերի շրջանակներում անվճար պատվաստվող հիավանդությունների ցանկում. անապահով են ճանաչվել Շիրակի մարզի Հովունի և Կոտայքի մարզի Ֆանտան համայնքները:

Բրուցելոզով հիվանդ կենդանիները պետք է ենթարկվեն սպանդի, սակայն ՍԱՊԾ-ն դեռևս չի հրապարակում, թե քանի կենդանի է հիանդ, սպասում է լաբորատորիայի պատասխաններին, որից հետո սպանդը չի բացառվում:

Նշենք, որ սպանդի ենթրակվող կենդանիների համար գյուղացիները փոխհատուցում չեն ստանալու, ինչը խթանում է հիվանդ կենդիաներին թաքցնելու` գյուղացիների վարվելակերպը:

Ըստ Հ. Մարգարյանի, ցավոտ հարց է նաև հիվանդ կենդանիների մորթը և վաճառքի հնարավորությունների հսկողությունը:
Մեկ նմուշառման համար անասաբույժը ստանում է 70 դրամ:

Նշենք, որ երկու տարի առաջ «բարեփոխումների» ժամանակ կրճատվեց անասնաբույժների քանակը` այժմ 850-ից պայմանագրային հիմուքններով աշխատում է 630 անասնաբույժ. Որոշ անասաբույժներ ամսական ստանում են 10-15 հազար դրամ, ինչը, բնականաբար, չի խթանում երիտասարդների ներգրավվածությունը ոլորտում, նրանց աշխատանքը անգամ ստաժ չի համարվում:

Այժմ ՍԱՊԾ-ն նոր առաջրկներով է հանդես եկել կառավարության առջև` ուղղելու երկու տարի առաջ առաջարկված «բարեփոխումներից» առաջացած իրավիճակը. Երբ համայնքերը զրկվեցին անանսաբույժներից, անգամ սենյակներ չեն հատկացվել անասնաբույժների սարքավորումներ, շիճուկներ, արտահագուստ պահելու համար:

Նշվում է, որ համայքները պետք է աջակցեն, իսկ թե այդ «պետք է»-ն որքան է պետք` երևում է ժամանակ առ ժամանակ հանրապետությունում գլուխ բարձացնող բրուցելոզ, սիբիրախտ, դաբաղ, պաստերելյոզ հիվանդություններից:

ՍԱՊԾ աշխատակիցը չկիսվեց Aysor.am-ի հետ, թե ում «հեղափոխական բարեփոխումների» արդյունքում է անասնաբուժության ոլորտը հայտնվել ողբալի վիճակում, բայց վստահեցրեց, որ փոփոխություններ կլինեն:
 

«Հեղափոխական բարեփոխումների» արդյուքնում այժմ էլ` բրուցելոզ