.jpg)
23/07/2013 11:34
Սահմանամերձ Դովեղում ադրբեջանցիները կրակել են հրշեջների ուղղությամբ
Նախօրեին ժամը 18.45-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղում այրվում է խաղողի այգի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.13-ին, սակայն հրդեհաշիջման աշխատանքներն ընթացել են խոչընդոտներով: Ադրբեջանի տարածքից կրակ է արձակվել հրշեջ-փրկարարների ուղղությամբ, ինչի պատճառով աշխատանքները կատարվել են ընդմիջումներով: