.jpg)
Փորձագետ. Կլինի` Տարոն ջան, սիրուն չի 2
«Եթե մինչև վերջ պայքարեն` հնարավոր է լինի` Տարոն ջան, սիրուն չէ 2»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նա հիշեցրեց, թե ինչպես մի խումբ երիտասարդներ պայքարելով կարողացան փրկել Մաշտոցի պուրակը, այնպես էլ այժմ` ուղղակի մինչև վերջ պայքարել է պետք:
Փորձագետը գտնում է, որ հայ հասարակությունը հիվանդ է դեռևս 1991թ-ից, երբ հեռուսատալիքներով տարբեր սերիալներ, հիմար գաղափարներ տարածելով, վարք ու բարքով` մարդկանց փչացնում են. պիտի զոռբա լինես, խիղճ չունենաս:
Նաև չի զարմանում, որ մարդիկ չեն պայքարում, տվյալ դեպքում տրանսպորտի թանկացման դեմ, ըստ նրա, թունավորված ժողովուրդ է, իսկ թույնը մարդկանց միջից դուրս գալու համար որոշ ժամանակ է հարկավոր: «Միակ փրկությունը թարմ արյունն է, երիտասարդությունը»,- վստահ է Հարություն Մեսրոբյանը: