«Լունապարկում» պայթուցիկ սարք չի եղել
23/07/2013 12:17

«Լունապարկում» պայթուցիկ սարք չի եղել

Նախօրեին  ժամը 23.25-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Լունապարկ» մանկական զբոսայգում (օղակաձև այգու 6-րդ հատված) ռումբ է տեղադրված: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբերը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության կինոլոգները:

Տեղազննման արդյունքում զբոսայգում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

 

«Լունապարկում» պայթուցիկ սարք չի եղել