Քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել 4 ակտիվիստ
23/07/2013 13:26

Քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել 4 ակտիվիստ

Քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության 4 ակտիվիստներ: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ակտիվիստները բերման են ենթարկվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Քրեական օրենսգրքի այս հոդվածով սահմանվում է իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքի տեսքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
 

Քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել 4 ակտիվիստ