Արցախում զինվոր է զոհվել
23/07/2013 12:53

Արցախում զինվոր է զոհվել

Նախօրեին ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: 

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Նարեկ Ժորիկի Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: 

Արցախում զինվոր է զոհվել