.jpg)
Ռուսաստանում սկսվել է «օրենքով գող» Սուխաչի դատավարությունը
Նախօրեին Սվերդլովսկի մարզի մարզային դատարանում պետք է սկսվեր Ուրալի «օրենքով գող» Օլեգ Սուխաչևի`Սուխաչի և նրա 4 հանցակիցների դատավարությունը`Տյումեն քաղաքում տեղի գործարարի սպանության մեղադրանքով:
Փաստաբանները դատարան չեն ներկայացել, ինչի արդյունքում դատական նիստը հետաձգվել է:
Իրենց հերթին, բոլոր դատապարտյալները իրենց մեղավոր չեն ճանաչել:
Նշենք, որ Ռուսաստանի Ուրալի տարածաշրջանում դատախազությունը մեղադրական վճիռ էր կայացրել հանցավոր խմբավորման 5 անդամների նկատմամբ, որոնց գլխավորում է «օրենքով գող» Օլեգ Սուխաչովը` Սուխաչը:
Բազմաթիվ անգամ դատված և երկար տարիներ Դեդ Հասանի աջակցությունը վայելող Սուխաչը 1996 թ.-ին նախապատրաստել և իրականացրել էր տեղի գործարարներից մեկի սպանությունը:
Սպանությունը երկար տարիներ չէր բացահայտվում և դեպքը հնարավոր եղավ բացահայտել միայն 2012թ.-ին:
Դատապարտյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածի`«Սպանության կազմակերպում» և 105-րդ հոդվածի` «Սպանություն» հոդվածների հատկանիշներով:
Ծնունդով Նիժնի Տագիլից Սուխաչովը «օրենքով գող» է կարգվել 2008 թ.-ին` Մոսկվայում կայացած սխոդկայի ժամանակ, որին մասնակցում էր Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը, ինչպես նաև՝ Վյաչեսլավ Իվանկովը` Յապոնչիկը:
Օլեգ Սուխաչովը, ով համարվում է Դեդ Հասանի կողմնակիցներից մեկը, 1999 թ.-ին Սուրգութում պայթյունից մահացած քրեական հեղինակություն Ալեքսեյ Սուխաչովի եղբայրն է:
Սուխաչովը, վերահսկելով Նիժնի Տագիլը, այստեղ ներկայացնում էր Դեդ Հասանի շահերը:
Սուխաչը երիտասարդ տարիքում դատվել է բռնաբարության հոդվածով, որը քրեական աշխարհում հարգված չէ և «օրենքով գող» կարգվելուց հետո նա ամեն գնով փորձում է թաքցնել այդ դատվածությունը: