.jpg)
Քոուլ. «Մոուրինյոյին շարունակում է կատարելագործվել»
Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլը պատմել է իր և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հարաբերությունների մասին: Տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Ես շատ բանով եմ պարտական Մոուրինյոյին: Չեմ կարծում, որ նա փոխվել է այն ժամանակվանից ի վեր, երբ առաջին անգամ էր գլխավորում լոնդոնյան թիմը: Ըստ իս, լինելով իսկական պրոֆեսիոնալ և հաշվի չառնելով ձեռքբերումները, նա շարունակում է աշխատել իր վրա և կատարելագործվել:
Նա միշտ մի նպատակ ունի` հաղթել: Բոլոր ֆուտբոլիստներն էլ երջանիկ են, որ Ժոզեն վերադարձել է: Վստահ ենք, որ նման մարզիչ ունենալով կարող ենք հանդես գալ հիմնական կազմում, եթե, իհարկե, լավ տպավորություն թողենք մարզումների ժամանակ: Վստահ ենք նաև, որ «Չելսին» կկարողանա վերադարձնել Անգլիայի չեմպիոնի կոչումը»,- հայտարարել է Քոուլը: