Սոֆիա Ռոտարուն մոգական ուժով է օժտված. նա բուժում է մարդկանց
23/07/2013 20:23

Սոֆիա Ռոտարուն մոգական ուժով է օժտված. նա բուժում է մարդկանց

Հանրահայտ երգչուհի Սոֆիա Ռոտարուն տեսնում է մոգական երազներ և մարդկանց բուժելու շնորհով է օժտած: Այս մասին գրում է rtkorr.com-ը:

Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Իգուդինը պատմել է այն մասին, թե ինչպես երգչուհին կարողացավ օգնել իրեն կրիտիկական մի պահի:

Նկարահանումների ժամանակ ռեժիսորի առողջական վիճակը հանկարծակի վատթարացել էր,  նույնիսկ հարկ է եղել զանգահարել շտապօգնության ծառայություն, սակայն բժիշկների ուշացման հետևանքով Ալեքսանդրի վիճակը գնալով վատանում էր: Եվ հենց այդ պահին, նրան է մոտենում Սոֆիա Ռոտարուն: Հավաքվածները թերահավատորեն էին վերաբերվում երգչուհու այն պնդմանը, որ կարող է բուժել և օգնել հիվանդին, իսկ բժիշկների ներկայության կարիքը բնավ չկա:

Հենց այդ րոպեին Ռոտարուն բռնել է Ալեքսանդրի գլուխը և սկսել ինչ-որ բաներ շշնջալ:

Ռեժիսորը պատմել է, որ Ռոտարույի հպվելուց հետո նա սկսել է տաքություն զգալ և նրա ինքնազգացողությունը լավացել է, իսկ մի քանի րոպեից, ցավն անցել է ու  նա շարունակել է աշխատել: 

Ներկաների հարցերին Սոֆիան պատասխանել է, որ ինքն օժտված է հսկայական էներգիայով, որի մասին շատ անգամներ ասել են հենց էքստրասենսները:

Նա նշել է նաև, որ տեսնում է մոգական երազներ, որոնք օգնում են իրեն ճիշտ ընտրություն կատարել ամեն հարցում:

Սոֆիա Ռոտարուն մոգական ուժով է օժտված. նա բուժում է մարդկանց