.jpg)
ՌԴ ՊՆ արգելել է իր աշխատակիցներին այցելել հետխորհրդային 7 երկիր
ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը արգելել է իր աշխատակիցներին հանգիստն անցկացնել Եգիպտոսում և Իսրայելում:
Գրում են ԶԼՄ-ներն ու հավելում, թե դա բացատրվում է այդ երկրներում տիրող ռազմաքաղաքական իրավիճակով:
ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ստորագրած հրամանի համաձայն, պատրաստվել է այն երկրների ցանկը, որտեղ կարող են մեկնել ՊՆ ռազմական և քաղաքացիական աշխատակիցները, որոնք տիրապետում են գերգաղտնի տեղեկատվությանը:
Այդ ցուցակի մեջ ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ավստրիան, Բուլղարիան, Բելարուսը, Վիետնամը, Հունգարիան, Հունաստանը, Իտալիան, Թունիսը, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ:
Այցելությունների համար արգելված երկրների շարքում են Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Վրաստանը: