.jpg)
Գիտակցությունը կորցնելուց հետո ամերիկացին սկսել է շվեդերեն խոսել
Ամերիկացի Մայքլ Բոտրոյտը գիտակցության կորստից հետո տառապում է սուր ամնեզիայով: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
61-ամյա տղամարդուն հայտնաբերել էին փետրվարի 28-ին Պալմ-Պրեսինգ հյուրանոցի սենյակներից մեկում, ով, ըստ ենթադրությունների, եկել էր թենիսի մրցաշարին մասնակցելու համար: Նրա հագին եղել է սպորտային համազգեստ և անձը հաստատման փաստաթուղթ:
Հիվանդանոցում գիտակցության գալով Մայքլը սկսել է շվեդերեն խոսել և հայելու մեջ իրեն տեսնելուց հետո հայտարարել է՝ ես այս մարդուն չեմ ճանաչում:
Հինգ ամիսների բուժման ընթացքից հետո էլ, նա պնդում է, որ իր անունը Իոնաս Էկ է: Նա խոսում է միայն շվեդերեն, իսկ լրագրողների հետ շփվում է թարգմանիչի միջոցով:
Նշվում է, որ դեպքից հետո Բոտրոյտը կորցել է ոչ միայն հիշողությունը, այլև մասնագիտական ունակություններն ու ձեռքբերումները:
Տղամարդուն չի հաջողվում սովորել անգլերեն, նա այդպես էլ չի կարողանում հիշել հարազատներին և հին ընկերներին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ամերիկացին եղել է Շվեդիայում 1981-2003 թվականներին: Հավանաբար, շվեդերանի գիտելիքներն ու շվեդական մտածողությունը նրա ենթագիտակցության մեջ պահպանվել են այդ տարիներից: