ԱՄՆ-ի գլխավոր շտաբը ներկայացրել է Սիրիա ներխուժման տարբերակները
23/07/2013 20:22

ԱՄՆ-ի գլխավոր շտաբը ներկայացրել է Սիրիա ներխուժման տարբերակները

ԱՄՆ-ի միացյալ շտաբների կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմպսին կոնգրեսականներին ուղղված բաց նամակում ներկայացրել է ամերիկյան ռազմական ուժի կիրառման տարբերակները Սիրիայում:

BBC-ի փոխանցմամբ, Դեմպսին նշել է, որ եթե նախագահ Օբաման թույլ տա, ապա ԱՄՆ-ի ԶՈՒ-րը կկարողանան մարզել սիրիական ընդդիմությանը, սահմանափակ հարվածներ հասցնել կառավարական ուժերի կառույցներին, անթռիչք և բուֆերային գոտի կստեղծեն Սիրիայում:

Գեներալը զգուշացրել է, որ այդ միջացառումները կարժենան միլիարդավոր դոլարներ և կպահանջեն հազարավոր ամերիկացի զինվորների մասնակցությունը:

 

ԱՄՆ-ի գլխավոր շտաբը ներկայացրել է Սիրիա ներխուժման տարբերակները