.jpg)
23/07/2013 20:45
Թայլանդում ճանապարհային պատահարի հետևանքով զոհվել է 19 մարդ
Թայլանդի կենտրոնական շրջանում ավտովթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 20-ը`վիրավորվել է:
Rg.ru-ի փոխանցմամբ, 2 հարկանի ավտոբուսը, որն ուղևորվում էր Բանգկոկից Ռոյետ քաղաք, Սարաբուրի նահանգում բախվել է բեռնատարի հետ:
Բեռնատարը դուրս էր եկել հանդիպակաց ճանապարհ:
Նշվում է, որ վթարի հետևանքով ավտոբուսը ամբողջությամբ այրվել է: