.jpg)
Վենեսուեալայում կտեղադրեն Ուգո Չավեսի բրոնզե արձանը
Ուգո Չավեսի հասակով մեկ բրոնզե արձանը կտեղադրվի վենեսուելական Մերիդա քաղաքում:
Vz.ru-ի փոխանցմամբ, քանդակագործ Մանուել Սուեսկունի հեղինակած արձանը կտեղադրվի Մերիդայի կենտրոնական պողատայում:
Չավեսը պատկերված է զինվորական համազգեստով, զինվորական գլխարկով,նրա կուրծքը զարդարում է նախագահական ժապավենը:
Սուեսկունը նշել է, որ Չավեսի աջ ձեռքը դրված է սրտին, իսկ ձախը պարզած է դեպի հեռուն:
Նշվում է, որ այս տարվա մարտի 5-ին մահացած Չավեսը հուլիսի 28-ին կդառնար 59 տարեկան: