Կանացի  ճաղատություն. Պատճառները և կանխումը
23/07/2013 20:47

Կանացի ճաղատություն. Պատճառները և կանխումը

Ալպոեցիայով կամ ճաղատությամբ տառապում են նաև կանայք: Այս հիվանդության պատճառները բազմազան են: Մեծ նշանակություն ունի նաև ժառանգականությունը:

Ուժեղ սթրեսների կամ հոգեբանական տրավմաների դեպքում` նույնպես առաջանում է մազաթափություն: Շատ հաճախ այն կապված է ապահարզանների կամ աշխատավայրում ունեցած անհաջողությունների հետ:

Էնդոկրին համակարգի գործունեության խանգարման դեպքում առաջանում է այս հիվանդությունը, երբ մարդու օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ: Այս ամենը կատարվում է կնոջ օրգանիզմում հղիությունից հետո, հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման դադարից հետո, սեռական գեղձերի ֆունկցիաների մարման շրջանում:

Որոշ դեղահաբերի ընդունումը վատ է անդրադառնում մազածածկույթի վրա:
Քիմիական կամ ջերմային այրվածքները նույնպես կարող են ճաղատության պատճառ դառնալ:

Նկատելով ճաղատության առաջին նշանները` փորձեք լուծում տալ այդ խնդրին. որոշ ժամանակով դադարեցրեք մազերը ներկելը, ընտրեք համապատասխան շամպուն, մազերը ամրացնելու համար հատուկ դիմակներ օգտագործեք: Օրինակ` սոխամեղրային դիմակը ամրացնում է մազերը, կանխելով զարգացող հիվանդությունը:

Դիմակը պատրաստելու համար 4 մաս մանր քերած սոխին խառնեք 1 մաս մեղր, ստացված մասսայով մազարմատները մերսեք և թողեք 40 րոպե, որից հետո լվացեք տաք ջրով` առանց շամպունի:


Ի դեպ,  մշտական մազաթափություն կարելի է ձեռք բերել նաև մազերը շատ ձիգ հավաքելու կամ հյուսք անելու ժամանակ:
 

Կանացի ճաղատություն. Պատճառները և կանխումը