Կինը բենզալցակայանում գնդակահարել է տղամարդու (Տեսանյութ)
23/07/2013 19:58

Կինը բենզալցակայանում գնդակահարել է տղամարդու (Տեսանյութ)

Տեխաս նահանգում կինը հրացանից գնդակահարել է իր նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնող տղամարդուն` հենց բենզալցակայանում:

Utro.ru-ի փոխանցմամբ, 58-ամյա Լյուիս Դենիելը անվայել առաջարկություններ է արել կնոջը, երբ նա լիցքավորում էր մեքենան:

Ականատեսների վկայությամբ, տղամարդը սկզբից կնոջը վախեցնում էր անձրևանոցով, այնուհետև դանակով:

Կինը այդ պահին իր մեքենայից հանում է 22-րդ տրամաչափի հրացանը և 3-4 անգամ կրակում տղամարդու ուղղությամբ, ինչից հետո իր բջջայինով նկարում է նրա դիակը և նստելով մեքենան`հեռանում:

Նշվում է, որ ոստիկանությունը տեսախցիկների միջոցով կարողանում է պարզել կնոջ ինքնությունը և բերման է ենթարկում:

Կինը նշել է, որ ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության:

 

Կինը բենզալցակայանում գնդակահարել է տղամարդու (Տեսանյութ)