Մաղադանոսը որպես կոսմետիկ միջոց` պեպենների և պիգմենտային բծերի դեմ
24/07/2013 19:33

Մաղադանոսը որպես կոսմետիկ միջոց` պեպենների և պիգմենտային բծերի դեմ

Մաղադանոսը հարուստ է օգտակար հատկութուններով: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի տերևները, արմատներն ու սերմերը:

Մաղադանոսի կանաչ զանգվածից պատրաստված եփուկը և ջրային թուրմը լավացնում են ախորժակը, մարսողությունը, նվազեցնում ծակոցները որովայնում, ունի խախտված դաշտանային ցիկլերը կարգավորող հատկություն։

Բույսը հատկապես օգտակար է առիթմիայի, սրտի անբավարարության, այտուցման, գաստրիտի, երիկամների և միզապարկի բորբոքման դեպքում:

Մաշկի վնասվածքների վրա նույնպես  կարելի է մաղադանոսի տերևներ դնել: Այն կցավազրկի ու կանցկացնի բորբոքային պրոցեսը:

Կոսմետոլոգիայի մեջ մաղադանոսը կիրառում են որպես արդյունավետ միջոց պեպենների ու պիգմենտային բծերի դեմ, քանի որ դրա սերմը պարունակում է խեժեր, եթերային յուղեր:

Մաղադանոսի թուրմ կարելի է պատրաստել հետևյալ եղանակով՝ 

Թուրմ. 1 թ/գ տրորած սերմը 8-10 ժամ թրմեք կես լիտր սառը զտված ջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օր 3 անգամ։
Եփուկ. 1թ/գ սերմը 4 ժամ թրմեք 200 մլ տաք ջրով (65-75 C) ջերմապահի մեջ։ Քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
Փոշիացրած սերմ. Խմեք կեսական գրամ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Իսկ մազաթափության դեմ կարելի է օգտագործել հետևյալ բաղադրատոմսը՝

Փոշիացրած սերմին խառնեք գոլ զտված ջուր այնպես, որ ստացվի համասեռ շիլայանման զանգված, ներմերսեք գլխամաշկին։ Կես ժամից լվացեք ոչ շատ տաք ջրով։
 

Մաղադանոսը որպես կոսմետիկ միջոց` պեպենների և պիգմենտային բծերի դեմ