.jpg)
Դիեգո Լոպեսը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»
Այս մասին Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը հայտարարել է` «Marca»-ին տված հարցազրույցում:
«Ռեալ» տեղափոխվելով ես իրականություն դարձրեցի երազանքներս, ուստի ծիծաղելի են բոլոր այն նորությունները, որոնցում նշվում են, թե իբր ես մտադիր եմ հեռանալ, որպեսզի խուսափեմ մրցակցությունից: Դա այդպես չէ: Եթե իմ ծառայություններով իսկապես հետաքրքրված են որոշ ակումբներ, ապա դա միայն իմ լավ աշխատանքի շնորհիվ է, բայց ներկա պահին տրանսֆերային փոփոխություններն իմ պլանների մեջ չեն մտնում»,- հայտարարել է Լոպեսը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի օրոք, երբ վնասվածք էր ստացել Իկեր Կասիլյասը, Դիեգո Լոպեսն էր կատարում հիմնական դարպասապահի պարտականությունները: Դա շարունակվեց նաև այն ժամանակ, երբ Իկերը շարք վերադարձավ, սակայն այժմ «Արքայական ակումբը» գլխավորում է Կառլո Անչելոտտին, ով վստահում է Կասիլյասին: