.jpg)
Էդուարդ Շարմազանովն այցելել է Նոյեմբերյանի զորամաս
Ազգային Ժողովի փոխխոսսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր այցելել է Նոյեմբերյանում տեղակայված N զորամաս:
Այցելության ընթացքում Է. Շարմազանովը զրուցել է զինծառայողների, սպայական կազմի հետ ու եղել է մարտական դիրքերում:
ԱԺ փոխխոսնակը խոստացել է զորամասին գրքեր տրամադրել, քանի որ զինվորները նրա հետ զրույցում նշել են, որ միայն գիրք ու գրականության պակաս են զգում:
Այնուհետև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանի ուղեկցությամբ Էդուարդ Շարմազանովն այցելել է մարզի Ոսկեպար գյուղ, ուր ծանոթացել է առկա սոցիալական խնդիրներին: