.jpg)
Թուրինջի պարբերաբար օգտագործումը վերականգնում է ԴՆԹ-ի վնասված հատվածները
Թուրինջը առանձնանում է բոլոր մրգերից իր յուրօրինակ համով և օգտակարությամբ չի զիջում որևէ մրգի: Առավել օգտակար է կարմիր թուրինջը, որը խորհուրդ է տրվում օգտագործել նաև դիետաների ժամանակ։
Այն պարունակում է ճարպերն այրող և լյարդի աշխատանքը ակտիվացնող նյութեր։ Հարուստ է C վիտամինով : Հետաքրքրական է այն փաստը, որ այս միրգն ընդունակ է վերականգնել ԴՆԹ-ի վնասված հատվածները` կանխարգելելով քաղցկեղի մի քանի տեսակների առաջացումը: Լավացնում է սրտի աշխատանքը, պակասեցնում ինչպես խոլեստերինի, այնպես էլ` ինսուլինի քանակությունը:
Հիվանդներին, որոնց մոտ նկատվում է ախորժակի անկում խորհուրդ է տրվում ուտելուց տաս րոպե առաջ ուտել թուրինջ, որը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը, շատ օգնում լյարդի ֆունկցիաների խախտման ժամանակ։ Թուրինջ ուտել խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, տարել են վիրահատություններ, այն նպաստում է կենսագործունեության բարձրացմանը։
Թուրինջի հյութալի պտուղը պարունակում Է 88, 5-90, 9% ջուր, 3, 8-6, 78% շաքար, 1, 42-2. 38% թթուներ, եթերային յուղեր, պեկտինային և ներկանյութեր, հանքային աղեր, վիտամին C (մինչեւ 45մգ), B1, D, P, նարինգինի գլիկոզիդ, որն էլ հենց հաղորդում Է դառնահամություն։ Կեղևը, որը կազմում է պտուղի քաշի 30-40%-ը, պարունակում Է 9, 19-19, 04% պեկտինային նյութեր, եթերայուղեր, գլիկոզիդներ։
Դեղամիջոցների և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ օգտագործում են թուրինջի հյութը, միջուկը և կեղևը։ Հյութը համարվում է սպիտակեցնող արդյունավետ և մաշկը խնայող լավագույն միջոց։ Դիմակները խորհուրդ են տրվում ճարպոտ և նորմալ մաշկ ունեցողներին։
Օգտակար է օգտագործել նման դիմակները վզի մաշկի սնուցման և ամրացման համար։ Թուրինջի հյութով դեմքը կարելի Է մաքրել նաև պիգմենտային հետքերն ու պեպենները վերացնելու նպատակով: