.jpg)
24/07/2013 19:31
Կամո Հովհաննիսյանը 10 օրից շարք կվերադառնա
«Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը ստիպված կլինի բաց թողնել Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ժալգիրիսի» հետ կայանալիք առաջիկա հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
20-ամյա ֆուտբոլիստը երեկ մարզման ժամանակ վնասել է ոտնաթաթը: Կամոն արդեն համապատասխան բուժզննում է անցել և, ըստ բժիշկների, կկարողանա վերսկսել մարզումները մոտ 10 օրից: