Ապացուցված է՝ բարությունը երկարակեցության գրավականն է
24/07/2013 20:07

Ապացուցված է՝ բարությունը երկարակեցության գրավականն է

Բուֆալոյի համալսարանի ամերիկացի գիտնականները կատարել են հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բարի և կարեկցող մարդիկ ավելի երկար են ապրում:

Փորձարկմանը մասնակցել է 846 կամավոր, ովքեր գիտնականներին պատմել են, թե վերջին մեկ տարում որքան ժամանակ են տրամադրել իրենց ընկերներին, հարևաններին կամ հարազատներին  օգնելուն:

Պարզվել է, որ որքան երկար է եղել օգնելու ժամանակահատվածը, այնքան առողջ են եղել մասնակիցները, քանի որ նրանք ավելի քիչ են հակված սթրեսների, հետևաբար՝  փոքր է նաև մահվան վտանգը:

Հակառակ արդյունքներն են գրանցվել այն մարդկանց մոտ, ովքեր ամբողջ աշխարհի վրա չարացած են և նախանձ բնավորություն ունեն:

Նման մարդկանց կյանքի տևողությունը կրճատվում է: Այդ մասին են վկայում գերմանական Ֆրայբուրգ քաղաքի հոգեբուժական կլինիկայի մասնագետների կատարած հետազոտությունները:


 

Ապացուցված է՝ բարությունը երկարակեցության գրավականն է