Ինչու՞ չի կարելի «հեռացնել» խալը
24/07/2013 20:11

Ինչու՞ չի կարելի «հեռացնել» խալը

Բժշկության մեջ խալերը համարվում են բարորակ ուռուցքներ, որոնք տարածվում են մաշկի վրա: Բայց դրանք այդքան էլ անվտանգ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից, քանի որ այս գոյացությունները կարող են փոխակերպվել չարորակ ուռուցքի:

Այդ ուռուցքները կոչվում են մելանոմա (սև ուռուցք): Սրանք քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներն են, որոնք գրեթե երբեք չեն բուժվում:

Ոչ մի դեպքում չի կարելի խալը կտրել, կապել թելերով, և ընդհանրապես, որևէ վնաս տալ, քանի որ դա շատ վատ հետևանքներ կարող է թողնել:

Պատահում է այնպես, երբ խալը անհանգստացնում է ձեզ, կամ գեղեցիկ չէ և այլն, այս դեպքում պետք է դիմել համապատասխան մասնագիտական ուղղվածություն ունեցող բժիշկներին: Եվ միայն հետազոտություններից հետո բժիշկները կորոշոն՝ հեռացնե՞լ, թե՞ թողնել այն: 

 

Ինչու՞ չի կարելի «հեռացնել» խալը