ԼՂՀ Մարտունու ուղղությամբ դիտարկում է անցկացվել
24/07/2013 16:22

ԼՂՀ Մարտունու ուղղությամբ դիտարկում է անցկացվել

ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: 

ԼՂՀ Մարտունու ուղղությամբ դիտարկում է անցկացվել