.jpg)
Պակիստանում նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի 30-ին
Պակիստանի գերագույն դատարանը բավարարել է երկրի իշխող կուսակցության հայտը`ընտրությունները օգոստոսի 6-ից հուլիսի 30-ը տեղափոխելու հետ կապված:
Itar-tass-ի փոխանցմամբ, հայտը դատարան էր ներկայացվել Պակիստանյան մահմեդական լիգա կուսակցության կողմից, որը գլխավորում է վարչապետ Նավազ Շարիֆը:
Ընտրությունների օրվա տեղափոխությունը կապված է մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա հետ:
Այդ օրը շատ պակիստանցիներ մեկնելու են արտերկրում գտնվող մահմեդական սրբավայրեր: