.jpg)
Պասիվ ծխելը և երեխաների վարքագիծը
Հոգեբաններն ուսումնասիրել են պասիվ ծխելու «զոհ» դարձած հղի կանանց և նրանց ապագա երեխաների վարքագիծը: Պարզվել է, որ երեխները վարքի հետ կապված խնդիրներ են ունեցել:
Ընդ որում բավարար է օրական պասիվ ծխելու 30 րոպե, որպեսզի ուշադրության դեֆիցիտի և ագրեսիվության ռիսկը հինգ տարում աճի առնվազն երկու անգամ:
Մասնագետները գնահատել են ավելի քան 600 զույգ երեխաների և մայրերի: Մայրերի 37 տոկոսը հղիության ընթացքում առնչվում են ծխախոտի ծխի հետ: Այդ խմբի մայրերի երեխաների 25 տոկոսը վարքի հետ կապված խնդիրներ են ունեցել: Նման բարդություններ ունեցել են այն երեխաների 16 տոկոսը, որոնց մայրերը ծխի հետ չեն շփվել:
Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են նաև կողմնակի գործոններ, օրինակ ծնողների հոգեկան խնդիրները, տարիքը, երեխայի սեռը, արյան մեջ կապարի մակարդակը:
Ի դեպ, ոչ բոլոր սիգարետներն են միատեսակ վտանգավոր: Օրինակ` չինական սիգարետները երեք անգամ շատ ծանր մետաղներ (կապար, կադմիում, մկնդեղ) են պարունակում, քան կանադականները: Իսկ այդ մետաղներն ուղղակի կապված են վարքի խնդիրների հետ: