Դեղձի հրաշագործ ազդեցությունը օրգանիզմի վրա
24/07/2013 20:37

Դեղձի հրաշագործ ազդեցությունը օրգանիզմի վրա

Այս շոգ օրերին առավել հաճելի է օգտագործել տարբեր տեսակի հատապտուղներ, մրգեր: Առիթ եղել է անդրադառնալ տարբեր մրգերի օգտակար հատկություններին, այժմ ձեզ կներկայացնենք դեղձի առողջարար և յուրօրինակ հատկությունները: 

Այն իր մեջ պարունակող բազմաթիվ օգտակար նյութերի շնորհիվ լավացնում է հիշողությունը, բարձրացնում աշխատունակությունը: Խորհուրդ է տրվում դեղձ օգտագործել այն ժամանակ , երբ առկա է գերհոգնածություն, լարվածություն, քանի որ այն ունի տոնուսը բարձրացնող հատկություն, նաև օգնում է հաղթահարել դեպրեսիան:

Կարևոր է մտապահել, որ այս մրգի հյութալի պտղամիսը պարունակում է արյունատար անոթների համար կարևոր կարոտին, ֆոսֆոր, երկաթի աղեր և կալիում : Արդյունավետ է ազդում նրանց վրա, ովքեր ունեն սրտային ռիթմի խանգարումներ, արյան պակաս, անեմիա, ստամոքսի հիվանդությունների՝ թթվայնության նվազմամբ պայմանավորված:

Իսկ ուտելուց 15-20 րոպե առաջ, եթե օգտագործենք 50 գրամ դեղձի հյութ, կմոռանանք ստամոքսի հետ կապված բոլոր խնդիրների մասին:

Այս միրգն օգտակար է նաև նրանց համար, ովքեր հետևում են իրենց մաշկին: Դեղձն ավելի ճկուն է դարձնում մաշկը և ուշացնում է կնճիռների առաջացումը: Միրգը հարուստ է A, B, C վիտամիններով: Նրա բաղադրության 11%-ը ածխաջրեր են: Դրանից հետևություն, որ շաքարային դիաբետ ունեցողներին դեղձը խորհուրդ չի տրվում:

Միջին չափի մեկ դեղձը  պարունակում է 35 կալորիա:

 

Դեղձի հրաշագործ ազդեցությունը օրգանիզմի վրա