Նոյեմբերյանում սկսվել է դեղձի մթերումը. բերքն առատ է
24/07/2013 20:43

Նոյեմբերյանում սկսվել է դեղձի մթերումը. բերքն առատ է

Արդեն մի քանի օր է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում սկսվել է դեղձի մթերումը: Aysor.am-ին Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը փոխանցեց, որ այս տարի սպասվում է մոտ 6 000 տոննա բերք: Ըստ նրա, դեղձը հիմնականում լավորակ է, միայն երկու համայնքներում կարկուտը վնասներ է հասցրել` Լճկաձորում և Հաղթանակում:

Օրերս մարզի պատասխանատուներ, համայնքապետերը, վերամշակողները հանդիպում են կազմակերպել, որտեղ քննարկվել են դեղձի մթերման հետ կապված հարցերը. Ռ. Մելիքջանյանը փոխանցեց, որ 2100 տոննա դեղձ կմթերի Այրումի պահածոների գործարանը, 600 տոննա կարտահանվի. Այժմ համայնքներում «Սպայկա» ընկերությունը մեկ կգ-ն 125 դրամով մթերում է իրականացնում:

Իսկ այն հարցին, որ Այրումի պահածոների գործարանը ինչպես է ընդունում, եթե Իջևանի հարկային տեսչությունը դատի է տվել գործարանին, Ռ, Մելիքջանյանը պատասխանեց, որ գործարանի տարածքում մթերում է իրականցնում Արտաշատի պահածոների գործարանի ներկայացուցիչները, իսկ թե ինչու Այրումի պահածոների գործարանը մթերում չի իրակաանցնում կամ չի աշխատում` գյուղպատասխանատուն չգիտեր:


Մնացած դեղձը իրացվում և իրացվելու է հանրապետության տարբեր մարզերում:

Նշենք, որ «Այրումի պահածոների գործանին» Իջևանի հարկային տեսչությունը դատի էր տվել` հօգուտ պետական բյուջեի 4 միլիոն 53 հազար 422 դրամ գանձելու պահանջով: Նշենք նաև, որ «Այրումի պահածոների գործարանի» տնօրենների խորհրդի նախագահը 2008թ.-ից Սերգեյ Կարապետյանն է:
 

Նոյեմբերյանում սկսվել է դեղձի մթերումը. բերքն առատ է