.jpg)
Տանը բույսեր աճեցնելն օգտակար է առողջության համար
Տնային բույսեր աճեցնելն օգատակար է առողության համար, քանի որ դրանք մաքրում են ձեր տան օդը:
Խորհուրդ է տրվում մահճակալի մոտ դնել սովորական խորդենու կոմպոզիցիա և հոտավետ խորդենի: Այն բարենպաստ ազդեցություն կունենա քնի վրա: Իսկ մրտենու (միրտա), նիվենու (էվկալիպտ) և հազրեվարդի (ռոզմարին) կոմպոզիցիան բրոնխոլիտիկ, հակամանրէային և հակավիրուսային ազդեցություն կունենա:
Գիտնականները հետազոտություն են անցկացրել մարդու առողջության վրա սենյակային բույսերի ազդեցությունը պարզելու համար և հայտնաբերել են, որ սովորական սենյակային բույսերը կարող են լավացնել օդի որակը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տնային բույսերը կարող են 24 ժամվա ընթացքում հեռացնել օդի վնասակար թույների գրեթե 87%-ը: Ուրեմն ի՞նչ է պետք: Մոտ 160 քմ տարածք ունեցող տան համար աճեցրեք 15-18 սենյակային բույս` 15-20 սմ տրամագծով ծաղկամաններում:
Տնային բույսերը կօգնեն նաև հեռացնել տարբեր թունավոր արտազատումներ, ներառյալ` ամիակը, ֆորմալդեգիդը, շմոլ գազը, բենզոլը, քսիլոլը և տրիքլորէթիլենը: Առողջության վրա բարենպաստ ազդեցություն են ունենում հատկապես ֆիկուսը, պապորոտնիկը, քրիզանթեմը, արմավենին (պալմա), ինչպես նաև պատատուկը:
Որպես կանոն, հողի վրա զարգանում են միկրոսկոպիկ սնկեր, որոնք սպիտակ նստվածք են առաջացնում հողի մակերեսին: Հենց այդ սնկերն են ամենահզոր ալերգենները և կարող են բրոնխիալ ասթմայի նոպա, ալերգիկ ռինիտ (հարբուխ), կոնյուկտիվիտ (աչքերի բորբոքում) և այլ ալերգիկ դրսևորումներ հրահրել:
Այդ դեպքերում հարկ է հրաժարվել տնային բույսերից: