.jpg)
Սավիոլան մեկնել է Հունաստան
«Մալագայի» հարձակվող Խավիեր Սավիոլան մեկնել է Հունաստան` տեղի «Օլիմպիակոսի» հետ պայմանագիր ստորագրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Football Hellas»-ը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էին «Սանթոսը», «Քուինզ Պարկ Ռեյնջերսը», «Ինտերնասիոնալը» և չինական 1 ակումբ:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում, «Մալագայի» կազմում Սավիոլան մասնակցել է 27 հանդիպման` դառնալով 8 գոլի հեղինակ: