.jpg)
Թուրքիան չի պատրաստվում ներխուժել Սիրիա
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները չեն պատրաստվում ներխուժել Սիրիայի տարածք`Թուրքիային սահմանակից սիրիական տարածքներում իրավիճակի շտկման համար:
Ria.ru-ի փոխանցմամբ, Թուրքիան մինչ այդ Սիրիայի սահմանի վերահսկման համար ուղարկել էր F-16 կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր:
Նախօրեին թուրք սահմանապահները փոխհրաձգության մեջ են մտել թուրք-սիրիական սահմանը հատել ցանկացող անհայտ անձանց հետ:
Թուրք-սիրիական սահմանին լարվածությունը պայմանավորված է Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական թևի`Դեմոկրատական միասնության կուսակցության ակտիվության հետ: