Վիլանովայի վիրահատությունը հաջող է ընթացել
24/07/2013 19:41

Վիլանովայի վիրահատությունը հաջող է ընթացել

Կատալոնյան թիմի ղեկավարությունը որոշում է կայացրել դժվարին այս պահին մենակ չթողնել նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային, ով երեկ, արդեն 4-րդ անգամ ենթարկվել է վիրահատության:

Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, Տիտոյի պայմանագիրը չի խզվի և նա նախկինի պես կշարունակի աշխատավարձ ստանալ` մինչև պայմանագրի ավարտի օրը:

Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա այն անցկացվել է Կատալոնիայի հիվանդանոցներից մեկում և բավական հաջող է անցել: Այժմ մասնագետը պետք է շարունակի բուժումը` կրկին անցնելով ռադիո և քիմիո թերապիային:

Վիլանովան տեղեկացրել է, որ ամեն ինչ լավ դասավորվելու դեպքում կվերադառնա «Բարսելոն» և կաշխատի որպես տեխնիկական տնօրեն Անդոնի Սուբիսարետտայի խորհրդական:
 

Վիլանովայի վիրահատությունը հաջող է ընթացել