Հայաստանում ջրի որակը համապատասխանում է սանիտարական նորմերի պահանջներին
24/07/2013 11:44

Հայաստանում ջրի որակը համապատասխանում է սանիտարական նորմերի պահանջներին

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. ապրիլ-հունիս ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4481 փորձանմուշ:

Ըստ իրականացված քիմիամանրէաբանական հետազոտությունների՝ ջրի որակը համապատասխանել է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:


 

Հայաստանում ջրի որակը համապատասխանում է սանիտարական նորմերի պահանջներին