Օդի ջերմաստիճանը բարձրացել է. Այսօր  անգամ ստվերում կդիտվի զգալի շոգ եղանակ
24/07/2013 10:22

Օդի ջերմաստիճանը բարձրացել է. Այսօր անգամ ստվերում կդիտվի զգալի շոգ եղանակ

Այսօր ողջ օրվա ընթացքում հանրապետության տարածքում եղանակը տարբեր նկարագրերով հանդես կգա: Այս մասին տեղեկանում ենք Meteo-tv.am-ից:

Լոռիում և Տավուշում առատ անձրևները կդադարեն, սակայն օրվա երկրորդ կեսին առանձին հյուսիսային շրջաններում կպահպանվի կարճատև և թույլ անձրևների հավանականությունը, տեղ-տեղ հնարավոր է նաև քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Իսկ Արարատյան դաշտում և հարավային շրջաններում արևային եղանակ կլինի, տեղումներ չեն սպասվում:

Նշենք, որ օդի ջերմաստիճանը բարձրացել է: Հովտային շրջաններում այսօր կդիտվի զգալի շոգ եղանակ, անգամ ստվերում՝ մինչև +37:

Հիշեցնենք, որ ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից: 

Օդի ջերմաստիճանը բարձրացել է. Այսօր անգամ ստվերում կդիտվի զգալի շոգ եղանակ